Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է վարչապետ Նեթանյահուին

10:25, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է վարչապետ Նեթանյահուին

Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ մի քանի ժամ շարունակ հարցաքննել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նա հարցաքննվել է Երուսաղեմի իր նստավայրում «Լահավ-333» ստորաբաժանման աշխատակիցների կողմից, Իսրայելի ոստիկանության խոսքերն է փոխանցում է РИА Новости-ն:
     «Լահավ-333»-ը ոստիկանության հատուկ ստորաբաժանում է, որ զբաղվում է առանձնապես ծանր հանցագործությունների և կաշառակերության գործերով:
     Իսրայելի վարչապետը կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերների ստացման և երկրի խոշոր հրատարակչություններից մեկի հետ իշխանությունների գործունեության վերաբերյալ դրական լուսաբանում ապահովելու հարցով պայմանավորվելու փորձերի համար:

4500 | 1
Facebook