Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շատերն են մոռացել, որ Արմեն Ջիգարխանյանն ունի օրինական ժառանգ, ում հետ չի շփվում երկար տարիներ. ինչ է վերջինը բացահայտել

23:00, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Շատերն են մոռացել, որ Արմեն Ջիգարխանյանն ունի օրինական ժառանգ, ում հետ չի շփվում երկար տարիներ. ինչ է վերջինը բացահայտել

Արմեն Ջիգարխանյանի անունը շարունակում է հոլովվել ռուսական և հայկական ԶԼՄ-ներում՝ երիտասարդ կնոջ հետ սկանդալային բաժանումից հետո: Հիշեցնենք, որ դերասանն իր կնոջը մեղադրում է ֆինանսական մեքենայությունների, իրեն սպանելու ու կարողությանը տիրանալու փորձերի համար:

Քչերն են սակայն հիշում ,որ Ջիգարխանյանն օրինական ժառանգորդ ունի՝ հոգեզավակ Ստեփանը: Վերջինն արդեն 18 տարի է՝ չի շփվում խորթ հոր հետ և միշտ հրաժարվել է պատճառների մասին որևէ մեկնաբանություն անելուց, սակայն այժմ նա բացառություն է արել՝ «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման համար: Ստեփանը հիշել է, թե երբ է սկսվել վիճաբանությունը: «Դա եղել է շատ տարիներ առաջ՝ թատրոնում: Հայրիկը սիրում է ճակատին ասել: Նա ուղղակի ինձ կտրեց ընտանիքից: Կոնֆլիկտ եղավ, և իմ մեղքն էլ կար: Բայց ոչ մի երկար երկխոսություն մեր միջև չի եղել: Պատճառը նրա բնավորությունն է: Մեկնելուց հետո էլ նրան ասել էին, իբրև թե ես կազինոներում եմ խաղում, ինչը միայն ավելացրեց մեր մեջի անդունդը: Խոսում էին, որ ես միլիոնավոր պարտքերի մեջ եմ թաղվել, թմրամոլ եմ դարձել ու արդեն մահացել եմ գերդոզավորումից: Ասեմ միայն, որ ես երբեք պարտքեր չեմ վերցնում ու պարտք չեմ տալիս, այնպես որ ֆինանսական խնդիրներ չունեմ»:

Հանրաճանաչ հոր հետ վիճաբանելուց հետո Ստեփանը նախ մեկնել է ԱՄՆ, ապա Հարավային Ամերիկայի երկրներ, իսկ այժմ Պանամայում է: Ստեփանը նաև հայտնել է, որ իրեն պետք չեն հոր ոչ գումարները, ոչ փառքը, ինքը միայն ուզում է հաշտվել նրա հետ և պատրաստ է առաջին իսկ չվերթով շտապել նրա մոտ, եթե միայն Ջիգարխանյանը դա ուզի:

Վիտալինա-Ջիգարխանյան հակամարտության մեջ Ստեփանը հոր կողմն է բռնում՝ Վիտալինային համարելով խորամանկ կին: «Լուրեր էին պտտվում, թե իմ մայրը ցանկացել է Վիտալինայի դեմքին թթու լցնել: Բայց Տատյանա Սերգեևնան ամենաբարի մարդն է, Վիտալինան շատ չափերն անցավ: Դեռ պետք է ուրախ լինի, որ ամեն ինչ այսպես ավարտեց, բայց չէ, նրա համար ամեն ինչ քիչ է»,- ասել է Արմեն Ջիգարխանյանի հոգեզավակը:

Շատերն են մոռացել, որ Արմեն Ջիգարխանյանն ունի օրինական ժառանգ, ում հետ չի շփվում երկար տարիներ. ինչ է վերջինը բացահայտել
19933 | 1
Facebook