Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության գործով որպես կասկածյալ որոնում են նախկին երկրապահականի 24-ամյա տղային

17:10, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության գործով որպես կասկածյալ որոնում են նախկին երկրապահականի 24-ամյա տղային
     SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Վանաձորում 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով որոնվում է 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծնունդով Ալավերդիից է և իր շրջապատում ավելի շատ ճանաչված է որպես Երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Կարոյի տղա։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
     Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
     Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։
5664 | 1
Facebook