Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացու առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. ոստիկանություն

15:50, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացու առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. ոստիկանություն
     Ինչպես հայտնել ենք, այսօր ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա:
     Ահազանգից հետո Հանրապետության հրապարակի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
     Քիչ առաջ ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:
3025 | 0
Facebook