Ինչպես
հայտնել ենք, այսօր ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա:
Ահազանգից հետո Հանրապետության հրապարակի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
Քիչ առաջ ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր
էջում՝ հայտնելով, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր: