Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

15:10, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

«Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։

Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ահազանգի իրականությունը ճշտել։

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա Ոստիկանությունը պարզում է` արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտենի նշված հատվածում դադարեցվել է»,– հայտնում է կայքը։

1446 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am