Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում ոստիկանը 3 մարդու է սպանել

13:30, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Փարիզում ոստիկանը 3 մարդու է սպանել

Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը սպանել է 3 մարդու և վիրավորել ևս 3-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Le Parisien լրատվականին:

Նշվում է, որ ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը և քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաև հարևանությամբ բնակվող երկու մարդու:

Կատարվածից հետո 31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: Agence France-Presse-ի տվյալներով՝ նրա սիրելին դրանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ հեռանում է իրենից:

Ֆրանսիայում այս տարի իրավապահների շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը՝ 46 ոստիկան և 16 ժանդարմ: Ըստ հոգեբանների՝ պատճառն աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու անհատական կյանքի դժվարությունների համատեղումն է:

6126 | 0
Facebook