Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ամերիկացի գեներալը խոստացել է խոչընդոտել միջուկային հարվածի վերաբերյալ Թրամփի հնարավոր հրամանը

14:05, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ամերիկացի գեներալը խոստացել է խոչընդոտել միջուկային հարվածի վերաբերյալ Թրամփի հնարավոր հրամանը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, Ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը հայտարարել է, որ կխոչընդոտի միջուկային հարվածի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հրամանը, եթե դա համարի անօրինական։ «Ես խորհուրդներ եմ տալիս նախագահին, նա ինձ ասում է՝ ինչ անել։ Եվ եթե դա անօրինական է, գուշակե՛ք, ի՞նչ է տեղի ունենում։ Ես ասում եմ. «Պարո՛ն նախագահ, դա անօրինական է»։ Եվ երբ նա հարցնում է, թե ինչը կլինի օրինական, մենք մտածում ենք տարբերակներ։ Դա այնքան էլ բարդ չէ»,- գեներալի խոսքերն է մեջբերում CBS News-ը։

Հայթենը նշել է, որ հրամանատարությունը տասնամյակներ շարունակ մշակել է գործողությունների կարգ՝ միջուկային հարված հասցնելու պետության ղեկավարի հնարավոր հրամանի համար։ Գործողությունների այդ կարգը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են անհրաժեշտությունը, հարվածի համաչափությունը, անհարկի կորուստները և այլն։

Այսօր այդ թեման առանձնահատուկ արդիական է այն պատճառով, որ Թրամփը բազմիցս չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հնարավորությունը։ «Ոմանք կարծում են, որ մենք հիմար մարդիկ ենք, սակայն դա այդպես չէ։ Եթե դուք էլ ունենայիք այդպիսի պատասխանատվություն, դուք էլ կմտածեիք հնարավոր սցենարների մասին»,- հավելել է նա։

3443 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am