Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միայն 2015-ին ահաբեկիչները համաշխարհային տնտեսությանը 90 մլրդ դոլարի վնաս են հասցրել

12:40, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Միայն 2015-ին ահաբեկիչները համաշխարհային տնտեսությանը 90 մլրդ դոլարի վնաս են հասցրել

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ 2015 թվականին մոլորակի տարբեր անկյուններում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով տնտեսական կորուստները կազմել են մոտ 90 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի թվիթերյան միկրոբլոգը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ահաբեկիչների հիմնական «տնկարան» են մնում երկու երկրներ՝ Իրաքն ու Աֆղանստանը։

2015 թվականի ընթացքում Իրաքը կորցրել է իր ՀՆԱ 17%-ը, իսկ աֆղանական տնտեսությունը՝ 16%-ը։ Ահաբեկչության հետևանքով առավել մեծ կորուստներ ունեցած երկրների տասնյակում են Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան և Լիբիան։

ՄԱԿ-ը կոչ է արել երկրների կառավարություններին ուժեղացնել ահաբեկչական սպառնալիքների ու հարձակումների դեմ պայքարը։

2715 | 0
Facebook