Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Տղամարդկանց միջազգային օրն է

13:05, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Այսօր Տղամարդկանց միջազգային օրն է

Այսօր, նոյեմբերի 19-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։

Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին՝ Տրինիդադ և Տոբագոյում։ Գաղափարի հեղինակը Վեսթ-Ինդիայի համալսարանի դոկտոր Ջերոմե Տիլուկսինգխն է, ով ընտրել է նոյեմբերի 19-ը, քանի որ հենց այդ օրն է ծնվել իր հայրը։ Ավելի ուշ այս օրն սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և մի շարք Եվրոպական և Ասիական երկրներում։

Տղամարդկանց միջազգային օրվա հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի սեռերի անհավասարության խնդիրը։ Կա կարծիք, որ շատ երկրներում տղամարդիկ խտրականության են ենթարկվում՝ առողջապահության, ընտանեկան իրավունքի և կրթության ոլորտներում։ Տոնի գաղափարի հեղինակի կարծիքով՝ այս օրը հնարավորություն է ընձեռում ցույց տալ, թե ինչ դեր ունի տղամարդը հանրության մեջ և երեխաների դաստիարակման գործում։

3431 | 0
Facebook