Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեկինում հրդեհի պատճառով 19 մարդ է մահացել

10:35, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Պեկինում հրդեհի պատճառով 19 մարդ է մահացել

Պեկինի հարավում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 19 մարդ, ևս 8 մարդ տուժել է, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը:
     Հրդեհը բռնկվել է Պեկինի հարավում գտնվող Սինցզյան գյուղի Դասին հատվածում: Այն մարվել է 3 ժամ անց:
     Թե կոնկրետ որտեղ է բռնկվել հրդեհը, լրատվականը չի հայտնում: Հայտնի է միայն, որ քաղաքապետը հանձնարարել է փակել տեղի արդյունաբերական օբյեկտները և վերացնել ապօրինի բիզնեսը:
     Հաղորդվում է նաև, որ հրդեհի ենթադրյալ մեղավորները ձերբակալվել են:

11239 | 0
Facebook