Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավանում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

22:05, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
     Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը Ավան վարչական շրջանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում: Ըստ տեղեկությունների՝ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարանի մոտ, և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավան վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն: Հիվանդանոցում էլ բժիշկները հայտնել են, որ Է. Հարությունյանը ի վիճակի չէ բացատրություն տալու:
     Փաստի առթիվ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
5657 | 0
Facebook