Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մշակույթի օրեր. «Հայկական հոգու ձայնը»՝ մոսկովյան բեմում

23:10, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Մշակույթի օրեր. «Հայկական հոգու ձայնը»՝ մոսկովյան բեմում

«Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների տանը «Հայկական հոգու ձայնը» խորագրով համերգային ծրագրում կմիավորվեն հայկական դուդուկն ու ջազը: Համատեղ ելույթով հանդես կգան դուդուկի անվանի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, հայտնի այլ երաժիշտներ:
     «Ներկայացնելու ենք Կոմիտաս, Սայաթ Նովա, ժողովրդական ստեղծագործություններ: Ռուսաստանի հանդիսատեսի հետ մեր շփումն , իհարկե, առաջինը չէ: Ռուսները յուրահատուկ վերաբերմունք ունեն դուդուկի հանդեպ։ Մեր համերգներն այստեղ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը շունչը պահած լսում է դուդուկի երաժշտությունը: Համոզված եմ, որ նույն մթնոլորտը կտիրի նաև Մոսկվայի համերգին»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը:
     ՀՀ մշակույթի նախարության փոխանցմամբ՝ մոսկովյան համերգից հետո երաժիշտը կմեկնի Իտալիա. նոյեմբերի 24-ին համերգով հանդես կգա Վենետիկում, իսկ 25-ին և 26-ին վարպետության դասեր կանցկացնի իտալացի երաժիշտների հետ:

1146 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am