Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ասենք շնորհակալություն մեր բոլոր երեք նախագահներին, քանզի նրանց անմաքրությունն ուղղակի ազդեց Հայկական Հիմնադրամի որակի վրա». Արմեն Մովսիսյան

18:05, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
«Ասենք շնորհակալություն մեր բոլոր երեք նախագահներին, քանզի նրանց անմաքրությունն ուղղակի ազդեց Հայկական Հիմնադրամի որակի վրա». Արմեն Մովսիսյան
     Այսօր հայկական դպրոցում սովորող աշակերտներս հուշեցին, որ Հայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնը մոտենում է: Հագել էին Հիմնադրամի վերնաշապիկներ ու ոգևորված պատմում էին այն մասին, որ որպես կամավորներ հեռուստամարաթոնի օրը լինելու են այնտեղ: Կրկին հարց է առաջանում՝ ինչպես վերաբերվել այդ միջոցառմանը: Այն որ ստեղծման օրից ծրագիրը չդարձավ իրական համահայկական գաղափար՝ չնայած թվացյալ դրական նախադրյալների, ասենք շնորհակալություն մեր բոլոր երեք նախագահներին, քանզի նրանց անմաքրությունն ուղղակի ազդեց հիմնադրամի որակի վրա, վերածելով հիմնադրամի գաղափարը համազգայինից` տարին մեկ կայացող իշխանական հեռուստամարաթոնի: Առանց խորության, առանց իրական մուտքային ու ելքային միջոցների ստուգության, հավաքված ու օգտագործված միջոցների արդյունավետության, իսկ սերտ կապակցված լինելը իշխանական շրջանների հետ, հուշում է, որ նույպիսի աղտերով վարակված է նաև հիմնադրամը: Հիմա ի՞նչ անել այս հիմնադրամի հետ...Մի կողմից այսօր նայում էի աշակերտներիս ոգևորված աչքերին, որ հիմնադրամի վերնաշապիկներով հպարտանում էին, որ կամավորներ են լինելու ու ինչ որ բան անեն իրենց Հայրենիքի համար, որը ոմանք դեռ չեն էլ տեսել, մյուս կողմից անմաքրությունը, որ լավ գաղափարը դարձել է ընդամենն իշխանական պրոյեկտ ու ոմանց համար ուղղակի հարմար աշխատանք է իշխանավորների հովանավորությամբ: Մեր Հայրենիքիս խմբի գործունեությանը հետևող մի կին, մի անգամ ինձ կծու մի հարցով տվեց՝ իսկ նույնքան թափանցիկ ձեր աշխատավարձի մասին չե՞ք գրի ձեր խմբի էջին: Հարցը տեղին է, միայն մեր խմբի ու շատ այլ խմբերի համար՝ աբսուրդ: Հիմնադրամի մասին դա չես ասի...ցավոք, ուրեմն նման բարեգործությունը համազգային համարելը...կներք...
3657 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am