Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում». Արայիկ Հարությունյան

15:50, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
«Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում». Արայիկ Հարությունյան
     Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում։ Քանի որ դրսում նրա համար թե՛ մարիխուանա/կանեփ աճեցնելը/ծխելն էլ է նորմալ, թե՛ հարևան փողոցում մերսման սրահ անվան փոխարեն այդ օբյեկտի նշանակության բուն անունը՝ հասարակաց տուն գրությունն էլ է նորմալ, ընտանեկան բռնության թեթև դրսևորման դեպքում պատժվելն էլ է նորմալ։ Ու այս ամենով հանդերձ, պատկերացրեք՝ նրանք փչացած չեն, երջանիկ են, բարեկեցիկ են, վայելում են իրենց կյանքը։ Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն։
     Հ.Գ. Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի։ Էն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ մեր ազնիվ ցեղի կործանման գործընթացի պատճառները այլ տեղ փնտրեք։
5775 | 15
Facebook