Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ պահանջում են Մուգաբեի հրաժարականը

15:15, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Զիմբաբվեի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ պահանջում են Մուգաբեի հրաժարականը

Հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի փողոցներ՝ նշելով 93-ամյա նախագահի Ռոբերտ Մուգաբեի ակնկալվելիք հրաժարականը, հաղորդում է Reuters-ը:
     Գործակալության տեղեկություններով՝ հանրապետության մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ ազգային դրոշներով: Երթը խաղաղ է եղել՝ երգի և պարի ուղեկցությամբ:
     «Սրանք երջանկության արցունքներ են: Ես սպասում էի այս պահին ողջ կյանքս: Վերջապես եկավ այդ օրը՝ մեր ազատության օրը»,- գործակալությունը մեջբերում է երթի մասնակիցներից մեկի խոսքը:

7848 | 0
Facebook