Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանային իրադրությունը՝ նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում

14:00, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Սահմանային իրադրությունը՝ նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում
     Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ․ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն։
     Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
     ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
3161 | 0
Facebook