Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի և Հնդկաստանի սահմանին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

12:25, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Չինաստանի և Հնդկաստանի սահմանին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
     Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի և Հնդկաստանի սահմանին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրության մեջ:
     Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Չինաստանի և Հնդկաստանի սահմանից ոչ հեռու մոտ 10 կմ խորության վրա:
     Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգ չի հայտարարվել:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ:
13286 | 0
Facebook