Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել ու հարվածել 8-ամյա մի տղայի

11:45, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել ու հարվածել 8-ամյա մի տղայի
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին: Կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հ. Ստեփանյանի աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո էլ ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ է պահել իրեն: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում տնօրենի դիմումի փաստով հետաքննություն է սկսվել:
5925 | 1
Facebook