Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է С-400-ի գնման դեպքում զրկել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից

13:05, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է С-400-ի գնման դեպքում զրկել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից
     ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտը հայտարարել է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման դեպքում կզրկվի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերից, հաղորդում է Defense News-ը:
     Հաղորդվում է նաև, որ այդ ձեռքբերումն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նկատմամբ այլ միջոցների կիրառման կհանգեցնի, մասնավորապես, Թուրքիայի համար կսահմանափակվի ամերիկյան F-35 կործանիչների կիրառման հնարավորությունը:
     Հեյդի Գրանտի խոսքով՝ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Անկարայի կողմից С-400-ի և F-35-ի միաժամանակյա օգտագործումը սպառնալիք կդառնա ամերիկյան կործանիչի անվտանգության համար, քանի որ Ռուսաստանը կկարողանա ձեռքբերված տվյալներն օգտագործել ինքնաթիռի խոցելիությունը հայտնաբերելու համար:
     «Եվ դա անհանգստության առիթ է, քանի որ մենք պետք է պաշտպանենք 5-րդ սերնդի տեխնոլոգիան մեր բոլոր գործընկերների և դաշնակիցների համար, ովքեր ձեռք են բերել F-35-ը»,- ասել է Գրանտը:
     Ամռան կեսերին հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել 2,5 միլիարդ դոլարով, ինչը ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիայի համար ամենախոշոր ռազմական գնումն է:
4049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am