Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ծրագիր է մշակել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարձակման դեպքում

11:15, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն ծրագիր է մշակել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարձակման դեպքում
     Սպիտակ տունը ռազմավարական երկու ծրագիր է մշակել Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի տարածքի վրա հարձակման դեպքում, հաղորդում է The New York Times-ը:
     Առաջին ծրագիրը նախատեսում է կիբերհարձակման կազմակերպում, որը թույլ կտա կանխել հրթիռային հարձակումը:
     Երկրորդ ռազմավարությունն առաջարկում է խոցել հրթիռները:
     Պարբերականը նշում է, որ բալիստիկ հրթիռներն արձակումից հետո առավել նկատելի և հեշտ թիրախ կդառնան: Դրանք խոցելու համար ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկում է կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր կիրառել: Սակայն եթե նրանց չհաջողվի խնդիրն իրականացնել, ապա վերջին հույսը կմնա միայն հակահրթիռը:
     Այդ ռազմավարությունների իրականացման համար Սպիտակ տունը Կոնգրեսից 4 միլիարդ դոլար է խնդրել: Ընդ որում, մինչ այդ Կոնգրեսը հակահրիթռային պաշտպանության հարցերով գործակալությանը 8 միլիարդ դոլար էր հատկացրել:
7836 | 0
Facebook