Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen-ն ու մարդատար Газель-ը, վերջինը կողաշրջվել է, կա 6 վիրավոր

11:05, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen-ն ու մարդատար Газель-ը, վերջինը կողաշրջվել է, կա 6 վիրավոր
     Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Ոսկևազ-Ագարակ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի Անի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սուքիասյանի վարած Газель մակնիշի 2075 Լ համարանիշի և Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Ավոյանի վարած Volkswagen մակնիշի 34 MP 852 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորներ՝ 22-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 30-ամյա Ռոստամ Բալաբեկյանը, 27-ամյա Ավետիք Վարոսյանը, 18-ամյա Հռիփսիմե Վարոսյանը և 16-ամյա Դիանա Բալաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները Շիրակի մարզի Բագրավան և Զիթանքով գյուղի բնակիչներ են։
1849 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am