Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Եթե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո առաջընթաց չլինի, ուժեղ սադրանքներ ենք ակնկալում Բաքվի կողմից. Կայծ Մինասյան. «168 ժամ»

10:30, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Եթե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո առաջընթաց չլինի, ուժեղ սադրանքներ ենք ակնկալում Բաքվի կողմից. Կայծ Մինասյան. «168 ժամ»

«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահի՝ Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնևից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ: «Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, և Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2877 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am