Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերի բոլիդն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

21:35, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Շումախերի բոլիդն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Միխայել Շումախերի մրցավազքային ավտոմեքենան՝ Ferrari F2001-ը, վաճառվել է 7.5 միլիոն դոլարով: Այս մասին ասվում է Sotheby's աճուրդային տան թվիթերյան հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավտոմեքենայի սկզբնական գինը կազմել է 4-5.5 միլիոն դոլար: Աճուրդի ներկայացուցիչների խոսքով՝ սա ռեկորդային գին է, որ երբևէ վճարվել է «Ֆորմուլա 1»-ի ժամանակակից բոլիդի համար:

Այս ավտոմեքենայի ղեկին Շումախերը հաղթել է 2001 թվականին Մոնակոյում անցկացված մրցավազքի Գրան Պրին:

9623 | 0
Facebook