Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատում 26-ամյա վարորդը «ՎԱԶ-2107»-ով մխրճվել է «ԿամԱզ»-ի մեջ, կա 1 զոհ, 3 վիրավոր

20:30, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Արարատում 26-ամյա վարորդը «ՎԱԶ-2107»-ով մխրճվել է «ԿամԱզ»-ի մեջ, կա 1 զոհ, 3 վիրավոր
     Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Գևորգյանը Երևան- Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի 41 AG 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Մուրադյանի վարած ԿամԱզ 5511 մակնիշի 35 FX 802 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 26-ամյա Հարություն Մաթևոսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Կ. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի Ձերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Ռեբեկա Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
5394 | 0
Facebook