Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

19:20, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ադրբեջանում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է և համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:
     Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավարևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:

6745 | 0
Facebook