Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Մեղադրող կողմը հրաժարվել է Սեֆիլյանի և մյուսների գործով ապացույց ճանաչված թվով 36 տեսանյութից

17:10, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Մեղադրող կողմը հրաժարվել է Սեֆիլյանի և մյուսների գործով ապացույց ճանաչված թվով 36 տեսանյութից

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին ուսումնասիրվել են այն բոլոր տեսանյութերը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ներկայացնում են երկրում տիրող իրավիճակը և թե ինչպես պետք է դուրս գան իրավիճակից։ Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ եթե ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա, այդ ձեռքը պետք է կոտրվի, իսկ Գևորգ Սաֆարյանն էլ նշել էր, որ եթե պետք լինի, կմեռնի Բաղրամյանի մատույցներում։

Պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը և Արայիկ Պապիկյանը հայտարարել են, որ այս խոսքերի համար մեղադրանք առաջադրելն անհիմն է, և սա քաղաքական հաշվեհարդար է թե´ Սեֆիլյանի, թե´ Սաֆարյանի նկատմամբ։
     Ժիրայր Սեֆիլյանն էլ իր հերթին է հայտարարել, որ այդ խոսքերից չի հրաժարվում, որ իր ելույթն այժմ էլ ակտուալ է: «Այդ տեսանյութում հնչած յուրաքանչյուր մտքի հետ համակարծիք եմ»,- ասել է նա:
     Սեֆիլյանի պաշտպան Տ. Հայրապետյանը հայտարարել է, որ տեսանյութերը եղել են 2014թ.-ի ընթացքում` հրապարակային, և եթե իրավապահները դրա մեջ ինչ-որ վտանգավորություն էին տեսնում, դեռ այդ ժամանակ պետք է զբաղվեին: «Եթե այս մարդկանց դեմ քրեական գործ է հարուցվել այս ելույթների համար, ապա իրավապահների դեմ նույնպես քրգործ պետք է հարուցվի անգործություն ցուցաբերելու կասկածանքով: Սեֆիլյանն իր այս ելույթում նշում է, որ ամեն ինչ անելու են, որ նույնիսկ քաոս չլինի, և սա դրել եք մեղադրանքի հիմքում: Սա տիպիկ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ է»,- ասել է պաշտպանը:
     Նշենք, որ մեղադրող կողմը հրաժարվել է ապացույց ճանաչված թվով 36 տեսանյութից:

1417 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am