Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է Եվրոպայում ամանորյա տոներին հերթական ահաբեկչությունների վայրերը

16:40, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է Եվրոպայում ամանորյա տոներին հերթական ահաբեկչությունների վայրերը

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր պաշտոնական կայքում նախազգուշացրել է ամերիկացիներին, ովքեր պատրաստվում են ամանորյա տոներին եվրոպական երկրներ մեկնել: Փաստաթուղթը հասանելի է Պետդեպարտամենտի կայքում:
     «Ծայրահեղականները շարունակում են թիրախավորել զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրային կենտրոններն ու տեղական իշխանության մարմինները, ինչպես նաև ակումբները, ռեստորանները, զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված վայրերը, այգիները, ուսումնական հաստատությունները, օդանավակայանները»,- ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
     Գերատեսչությունը հիշեցնում է նաև, որ ահաբեկիչները հարձակման միջոցներ են ընտրում հրազենը, սառը զենքը, պայթուցիկներն ու մեքենաները:

8426 | 0
Facebook