Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

«Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է, ու վստահ եմ, առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները». Արմեն Մովսիսյան

16:00, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է, ու վստահ եմ, առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները». Արմեն Մովսիսյան
     Ես չեմ հասկանում պետաան գանձարանից այդ տինոջ վատնած երկու միլիոն դրամը ինչու՞ է այսպիսի աղմուկ առաջացրել, երբ բոլորն էլ գիտեն, որ իշխանական աթոռին նստած ամեն ոք երկիրը թալանում է տասնյակ միլիոն դոլլարների: Ես չգիտեմ, որ լրատվանմիջոցը առաջինը նետեց այս լուրը , բայց ի՞նչ նոր բան կար այս լուրի մեջ, որ չի ասվել: Գուցե այսպիսի լուրերով են ուժասպառ անում ու քրքրում ժողովրդի հոգին, ամլացնում առանց այն էլ քչացած ամրության այն պաշարը, որ պետք է համախումբ ուղղել այս հակապետական հակահայկական իշխանությունների դե: Այդ տիկինը առաջին օրը չէ ԱԺ-ում է ու վստահ եմ առաջին դեպքը չէ, որ վատնում է պետական առանց այն էլ սուղ միջոցները: Ես զարմանում եմ, որ դեռ զարմացող կա ու այս մանր ջեբկիրության դեպքը մեզ այդպես էլ ոչինչ չի հուշում, թե որտեղ է թաղված շան գլուխը իրականում, կամ էլ հուշում է ուղղակի համակերպվել ենք, պարտվել, հանձնվել ու մանր ջեբկիրների մասին նման լուրերը մեզ լիովին գոհացնում է:
4037 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am