Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կարելի է հրաժարվել մի քանի ավելորդ կիլոգրամից` օրական մի քանի մանդարին ուտելով

21:10, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Կարելի է հրաժարվել մի քանի ավելորդ կիլոգրամից` օրական մի քանի մանդարին ուտելով

Քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Այն շատ երկրներով է տարածվել, որովհետև ամենացրտադիմացկուն ցիտրուսային միրգն է:
     Մանդարինը հարուստ է B խմբի վիտամիններով, A պրովիտամինով և P վիտամինով, ինչպես նաև` ասկորբինաթթվով, հանքային աղերով:
     Կան հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի ուտել մանդարին: Օրինակ` ցիտրուսային մրգերի հանդեպ ալերգիաները, ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցերի, գաստրիտի, խոլեցիստիտի ու հեպատիտի դեպքում:
     Մանդարինի հյութը օգնում է բարձր ջերմության ժամանակ: Մրգի կեղևից պատրաստված թուրմը շատ լավ է մրսածությանը, լավացնում է ախորժակն ու թեթևացնում հազը: Իսկ մանդարինի եթերայուղը լավ միջոց է ազատվելու դեպրեսիայից և վատ տրամադրությունից:
     Մանդարինի յուղը օգտագործվում է կոսմետոլոգիայում համարյա բոլոր տեսակի ու տարբեր տարիքի մաշկերի համար:
     Մանդարինային դիետան թույլ է տալիս նիհարել մոտ 7 կգ 2 շաբաթում: Ընդ որում, օրգանիզմը ոչ մի անհարմարություն չի զգում և ստանում է բավականաչափ վիտամիններ: Չնայած մանդարինը բավականին քաղցր է, բայց շաքարը նրա մեջ այնքան էլ շատ չէ: Հեշտությամբ կարելի է հրաժարվել մի քանի ավելորդ կիլոգրամից` օրական մի քանի մանդարին ուտելով:

| | |
16245 | 0