Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աժ-ն հաստատեց Հյուսիս-Հարավ ճանապարհի Ծրագիր 2 և Ծրագիր 3 շինաշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ համաձայնագիրը

15:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Աժ-ն հաստատեց Հյուսիս-Հարավ ճանապարհի Ծրագիր 2 և Ծրագիր 3 շինաշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ համաձայնագիրը

ԱԺ-ն հաստատեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային միջոցների մասնահանման վերջնաժամկետը երկարացնելու համաձայնագրերը: Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք` այսօր խորհրդարանը մի շարք նախագծերի հետ միասին քննարկում էր նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Նշենք, որ համաձայնագրով առաջարկվում է երկարացնել վարկի մասնահանման վերջնաժամկետը, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհի Ծրագիր 2 և Ծրագիր 3 շինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն:

Այս նախագծին դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

2725 | 0
Facebook