Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան

15:35, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան

Սերժ Սարգսյանի հրամանագրով քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
     «Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը։
     Մեր երկրի հետ պատմական դարավոր սերտ և ջերմ կապերի հետ մեկտեղ Ռումինիան նաև առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռ 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետներն, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Մինասյանը:

2844 | 0
Facebook