Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագավորը հաջորդ շաբաթ գահը կզիջի իր որդուն

15:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայի թագավորը հաջորդ շաբաթ գահը կզիջի իր որդուն

Աշխարհի ամենահզոր միապետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը պատրաստվում է հաջորդ շաբաթ հրաժարվել գահից ու իշխանությունը փոխանցել որդուն՝ 32-ամյա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ գահի փոխանցման հարցում թագավորը խիստ վճռական է ու վերջնական որոշում է կայացրել

«Դրանից հետո թագավոր Սալմանը կվերածվի ասպես կոչված «Անգլիայի թագուհու» ու նրա իշխանությունը զուտ ձևական բնույթ կկրի»,-հայտնտել է լրատվականի աղբյուրը:

Նա մանրամասնել է, որ գահը ժառանգելուց հետո Մոհամեդ Բին Սալմանը կկենտրոնանա սաուդյան կայսրության գլխավոր թշնամու՝ Իրանի վրա. չի բացառվում ռազմական գործողության սկսումը:

Հնարավոր է՝ նոր թագավորը համագործակցի Իսրայելի հետ՝ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը ճնշելու համար:

«Նա արդեն միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է խոստացել Իսրայելին, եթե երկրիը համաձայնի իր առաջակին: Մոհամեդ բին Սալմանն առանց Իսրայելի աջակցության չի կարող դուրս գալ «Հեզբոլահ»-ի դեմ»,- ասել է աղբյուրը:
     Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունները կտրուկ լարվել են նոյեմբերի 4-ից, երբ Էր Ռիադը մեղադրել է Թեհրանին Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար: Դրանից հետո Արաբական կոալիցիան փակել է Եմենի բոլոր նավանագիստները:

4578 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am