Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Փարիզում 35 օրենքով գող է ձերբակալվել, հիմնականում՝ Վրաստանի քաղաքացիներ

15:05, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Փարիզում 35 օրենքով գող է ձերբակալվել, հիմնականում՝ Վրաստանի քաղաքացիներ

Փարիզի իրավապահներն «Օրենքով գող» անվանումն ունեցող հանցավոր խմբի 35 անդամի է ձերբակալել. նրանց գերակշիռ մասը Վրաստանի քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFM լրատվականը:
     Նշվում է, որ խմբավորման անդամներին ձերբակալել են 2 տարի տևած հետաքննությունից հետո, որին աջակցել են Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատունը, Եվրոպոլն ու Ինտերպոլը: Ձերբակալվածները կասկածվում են գողության, դրամաշորթության և անօրինական առևտրի համար: Հանցավոր խմբի ձերբակալված անդամներից 8-ը կանայք են:
     Ձերբակալվածների տան հետախուզության ժամանակ իրավապահներն առգրավել են 70 հազար եվրո, ատրճանակներ, փոխադրամիջոցներ: Նրանց բանկային հաշիվներից առգրավվել է 200 հազար եվրո: Խուզարկությունները կատարվել են ոչ միայն Ֆրանսիայում, այլև Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում:
     Հաղորդվում է, որ հանցավոր խմբի անդամները աղմկահարույց իրավախախտումներ չեն կատարել, դրա համար էլ նրանց գործունեությունը հետաքննվել է այդքան երկար ժամանակ: «Օրենքով գողերը» թեթև գողություններ են կատարել և զբաղվել են ծխախոտի ապօրինի վաճառքով:

Լրատվականների տվյալներով՝ «Օրենքով գողեր» խմբավորումը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, Ռուսաստանում: Հետագայում դրա անդամ են դարձել նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիներ: 1990-ականների սկզբին խումբը տեղափոխվել է Եվրոպա, հաստատվել հիմնականում Ֆրանսիայում: Խմբավորումն առավել ակտիվ է դարձել 2009-2010թթ.:

4542 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 17:00, 17.11.2017
erevi 30 goxeric 22-@ vraci en.
A
A 18:37, 17.11.2017
Ed 22 its 35 el jhud en ))))))))))
A
A 18:39, 17.11.2017
Qani vor hayastani hantsavor tareits 99% jhudner en
A
A 18:44, 17.11.2017
Qani vor vosikanutsyunn el e jhudnern@ daraxazutsyunn el....dataranern el....qreakataroxakan himnarkutsyunern el