Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հացադուլ անող տղաներից մեկին տարել էին ոստիկանություն. միջամտել է Էդուարդ Շարմազանովը

13:30, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Հացադուլ անող տղաներից մեկին տարել էին ոստիկանություն. միջամտել է Էդուարդ Շարմազանովը
     Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող անդամ Դավիթ Պետրոսյանը գրառում էր կատարել, որ իր հետ հացադուլ անող տղաներից մեկին տարել են ոստիկանություն, առանց որևէ բացատրության: MAMUL.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց Դավիթ Պետրոսյանի հետ դեպքի մանրամասները պարզելու համար: «Քիչ առաջ իմացա, որ իմ հետ հացադուլ անող տղաներից Յուրիին տարել են ոստիկանություն՝ առանց հիմնավորման: Պատրաստվում էինք իմանալ ոստիկանության որ բաժնում է, որ բոլորով գնայինք: Այդ մասին իմացել էր պարոն Շարմազանովը: Նա զանգահարեց ինձ և հարցրեց ինչ է տեղի ուենցել: Հարցրեց տղայի անուն ազգանունը և բնակության հասցեն: Պարոն Շարմազանովը կապ էր հաստատել ոստիկանապետի հետ և պարզվել էր, որ գիշերը Յուրիիենց բակում ավտոմեքենայից գողություն էր կատարվել, Յուրիի անունն էլ համընկել էր, բնականաբար նա այդ ամենի հետ կապ չունի: Մեզնից ներողություն խնդրեցին, Յուրին էլ արդեն ազատ է»,-դեպքի մանրամասները պատմեց Դավիթը:
4895 | 6
Facebook