Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

3 երիտասարդներ «կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքեր» աշխտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

13:05, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
3 երիտասարդներ «կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքեր» աշխտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
     Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են «կրծքավանդակի կտրած- ծակած վերքեր» ախտորոմամբ տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Երևան քաղաքի Կոնդի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Սիմոնյանը և Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին տեղեկացրել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
6511 | 2
Facebook