Աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երեկ ամուսնացավ հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ։ Հարսանեկան արարողությունը կայացել է նոյեմբերի 16-ին՝ Նյու Օրլեանում։ Զույգն ամուսնացավ իրենց համատեղ դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի ծնվելուց 11 ամիս անց։
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել երգչուհիներ Սիարան և Բեյոնսեն, «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, մոդել Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Եվա Լոնգորիայն և այլոք։
Նշենք, որ հարսանեկան արարողությունը կայացել է խիստ գաղտնի պայմաններում։ Նույնիսկ հյուրերը նախօրոք չեն իմացել անցկացման հստակ վայրը։