Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան առաջին ատոմային սուզանավը կստեղծի

13:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան առաջին ատոմային սուզանավը կստեղծի

Հյուսիսային Կորեան առաջին ատոմային սուզանավը կստեղծի, որը համալրված կլինի բալիստիկ հրթիռներով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հյուսիսկորեական ռազմածովային նավաշինարարական գործարանի արբանյակային լուսնկարներում, որ արվել են նոյեմբերի 5-ին, այդ տարածքում ակտիվություն է ամրագրվել:
     «Շինհրապարակներում սուզանավի կորպուսի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նոր սուզանավ է կառուցվում, հնարավոր է SINPO-C տիպի, որ նախատեսված է բալիստիկ հրթիռներ կրելու համար»,- ասվում է 38 North-ի հաշվետվության մեջ:

11191 | 0
Facebook