Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի օրեր»-ին Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանումա»-ն

12:05, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստանի օրեր»-ին Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանումա»-ն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» կներկայանա Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» բեմադրությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը, Չեբոքսարե քաղաքում «Խանուման» բեմ կբարձրանա նոյեմբերի 18-ին և 19-ին, իսկ նոյեմբերի 21-ին Յոշկարոլա քաղաքում այն կներկայացվի «Բարեկամության կամուրջ» թատերական փառատոնի շրջանակում:
     Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն ասում է, որ ներկայացված մի քանի բեմադրություններից ընտրվել է «Խանուման», որովհետև վոդևիլային թեթև ներկայացում է, որը խրախուսում է ընկերությունը, ժողովուրդների բարեկամությունը:

«Հայաստանի օրերին» Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանուման»

     «Ռուսաստանի դրամատիկական Մեծ թատրոնում 1972-ին «Խանումա» պիեսը բեմադրել է Գեորգի Տովստոնոգովը: Քննադատները երբեմն համեմատում են նրա և Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունները՝ նախապատվությունը տալով հայ ռեժիսորին: 2016-ին «Խանուման» շռնդալից հաջողությամբ ներկայացվեց Սիբիրի տարբեր քաղաքներում: Տոմսերը սպառվել էին դեռևս երկու ամիս առաջ»:
     Ցագարելիի «Խանուման», որը պատմում է Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում ծավալվող իրադարձությունների մասին, առաջին անգամ Երևանի ռուսական թատրոնի բեմ է բարձրացել 1974 թվականին: 2017-ի փետրվարին կայացավ բեմադրության հոբելյանական՝ 800-րդ ցուցադրությունը:
«Հայաստանի օրերին» Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանուման»
«Հայաստանի օրերին» Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանուման»
«Հայաստանի օրերին» Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանուման»
«Հայաստանի օրերին» Ռուսաստանում կներկայացվի նաև Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած «Խանուման»

4480 | 0
Facebook