Աշխատանքային շաբաթվա ավարտին նավթի գների միասնական դինամիկա չի գրանցվում: Եվրոպական «Բրենթ» տեսակի նավթը շարունակում է էժանանալ, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գները բարձրանում են:
Առավոտյան Լոնդոնի բորսայում եվրոպական նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.29%-ով՝ հասնելով 61.18 դոլարի:
Նյու Յորքի բորսայում ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 55.27 դոլար՝ 0.24%-ով ավելի: