Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Կառավարության ընդունելությունների տունն ավելորդ է, քանի կա Ծառուկյանի «Մուլտի Գրանդը». «ՀԺ»

10:15, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Կառավարության ընդունելությունների տունն ավելորդ է, քանի կա Ծառուկյանի «Մուլտի Գրանդը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայացավ «Մուլտի գրանդ» հյուրանոցում, թեև նման միջոցառումների համար գոյություն ունի կառավարության ընդունելությունների տունը, որը վերջերս չի օգտագործվում։ Մեր թղթակիցը հարցում էր արել կառավարությանը, թե ԵՏՄ նիստի համար «Մուլտի գրանդ» հյուրանոցն ի՞նչ սկզբունքով էր ընտրվել, որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար, որքա՞ն է վճարվել հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։
     Պարզվել է, որ այդ հյուրանոցն ընտրվել է հարմարավետության պատճառով, նիստի կազմակերպման վրա ծախսվել է 20 մլն 755 հազար դրամ, որից 6 մլն 229 հազարը փոխանցել է «Մուլտի գրանդ» հյուրանոցին:
     Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը պարզաբանել է, որ կառավարության ընդունելությունների տունը իր պայմաններով և սրահների քանակով չի բավարարում ԵՏՄ նիստի օրակարգից բխող պահանջներին: Եթե այսպես շարունակվի, կառավարության ընդունելությունների տունը շուտով վաճառքի կհանվի»:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

2576 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am