Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում կարող են սահմանափակել CNN-ի, «Ազատություն ռադիոկայան»-ի և «Ամերիկայի ձայն»-ի հեռարձակումը

10:20, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում կարող են սահմանափակել CNN-ի, «Ազատություն ռադիոկայան»-ի և «Ամերիկայի ձայն»-ի հեռարձակումը
     Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արտասահմանից ֆինանսավորվող 5 ԶԼՄ-ներին ծանուցում է ուղարկել՝ հայտնելով, որ նրանց աշխատանքում «օտարերկրյա գործակալի գործառույթների իրականացման նշաններ» է նկատում:
     Այդ լրատվամիջոցների ղեկավարությանը նախազգուշացրել են, որ նրանց նկատմամբ կարող են սահմանափակումներ կիրառվել, որոնք նախատեսված են Ռուսաստանի օրենսդրությամբ:
     Մասնավորապես, նախազգուշացում են ստացել ամերիկյան CNN, «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվականները, ինչպես նաև նրանց ստեղծած մի շարք նախագծեր:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Պետդուման օրինագիծ էր ընդունել, որի համաձայն արտասահմանյան ԶԼՄ-ները պետք է որպես «օտար գործակալ» գրանցվեն:
4851 | 0
Facebook