Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կես դար շարունակ սխալմամբ ազատազրկված տղամարդն ազատ է արձակվել

09:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Կես դար շարունակ սխալմամբ ազատազրկված տղամարդն ազատ է արձակվել

65-ամյա Ուիլբեր Ջոնսն, ում Լուիզիանայում սխալմամբ ազատությունից զրկել են գրեթե կես դար առաջ՝ չկատարած հանցանքի համար, դուրս է եկել բանտից պատժի չեղարկումից հետո, գրում է The Independent-ը:
     Ուիլբեր Ջոնսոնին կալանավորել են 1971-ին Բատոն Ռուժ քաղաքում մի բուժքրոջ առևանգելու ու բռնաբարելու մեղադրանքով: Հետաքննության համաձայն՝ 19-ամյա Ջոնսը հիվանդանոցի ավտոկանգառում ատրճանակով սպառնացել է կնոջն, այնուհետև բռնաբարել: 3 տարի ձգվող դատական քաշքշուկների արդյունքում տղամարդուն դատապարտել են ցմահ ազատման՝ առանց վաղաժամկետ ազատազրկման իրավունքի: Հանցանքի միակ ապացույցը եղել է տուժածի ցուցմունքը, որն, ինչպես հետագայում է պարզվել, սխալ է մեկնաբանված եղել: Բացի այդ, սխալ դատավճռի կայացմանը նպաստել է այն հանգամանքը, որ մեղադրող կողմը թաքցրել է այն փաստերը, որոնք կարող էին արդարացնել մեղադրյալին: 46 տարի անց դատարանը վերանայել է գործն ու արդարացրել Ջոնսին:

9866 | 0
Facebook