Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել

22:05, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 23:48-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանում։ Այն զգացվել է Արցախում եւ ՀՀ տարածքում։

6103 | 0
Facebook