Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մադրիդի իշխանության ներքո Կատալոնիան ապագա չունի». Պուչդեմոն

17:00, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
«Մադրիդի իշխանության ներքո Կատալոնիան ապագա չունի». Պուչդեմոն
     Կատալոնիայի խորհրդարանի (ժեներալիտետ) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կարծիք է հայտնել, որ Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո չի կարող ապագա ունենալ: Այս մասին նա ասել է Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Ալեքս Սալմոնդ հեռուստաշոուի ժամանակ:
     Պուչդեմոնի խոսքով՝ Իսպանիայի իշխանությունները, առաջին հերթին, վարչապետ Մարիանո Ռահոյը, չեն կարող ընդունել Կատալոնիայի կամ բասկերի երկրի առանձնացման հնարավորությունը և այն, որ «Իսպանիան կարող է ապագայում ուրիշը դառնալ»:
     Նա նաև Ռահոյին կոչ է արել հարգել դեկտեմբերի 21-ին անցկացվելիք ընտրությունների արդյունքները, նույնիսկ եթե հաղթեն անկախության կողմնակիցները:
     Պուչդեմոնը հիշեցրել է, որ Իսպանիայում իրեն և իր խորհրդականներին մեղադրում են ապստամբություն կազմակերպելու, պետական միջոցները ծախսելու համար, սակայն իրենք իրենց հանցագործ չեն համարում:
     «Մենք հանցագործ չենք, մենք Կատալոնիայի օրինական ներկայացուցիչներն ենք»,- հավելել է Պուչդեմոնը՝ միևնույն ժամանակ տարածաշրջանին կոչ անելով խաղաղ դիմադրել կենտրոնական իշխանություններին:
8148 | 0
Facebook