Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեի 93-ամյա նախագահը մտափոխվել է. չնայած ճնշումներին՝ նա ցանկանում է մնալ նախագահի պաշտոնում

16:00, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Զիմբաբվեի 93-ամյա նախագահը մտափոխվել է. չնայած ճնշումներին՝ նա ցանկանում է մնալ նախագահի պաշտոնում

Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն շարունակում է իրեն Զիմբաբվեի օրինական ղեկավար համարել և հրաժարվում է զինվորականների հետ քննարկել իր հրաժարականը: Նա պնդում է, որ պետք է մնա նախագահի պաշտոնում մինչև 2018թ. արտահերթ ընտրությունները, հաղորդում է Rеuters-ը:
     Գործակալությունը նշում է, որ տնային կալանքի տակ գտնվող Մուգաբեի և զինվորականների միջև միջնորդ է դարձել քահանա Ֆիդելիս Մուքոնորին:
     Rеuters-ի աղբյուրներին չի հաջողվել մանրամասներ իմանալ բանակացություններից, սակայն ըստ զինվորականների՝ իրենք ցանկանում են ազատվել նախագահի շրջապատի հանցագործներից:
     Հայտնի է դարձել նաև, որ Զիմբաբվե է վերադարձել երկրի նախկին վարչապետ Մորգան Տսվանգիրային, ում համարում են Մուգաբեի գլխավոր մրցակիցներից մեկը:
     Ավելի վաղ Մուգաբեն խոստացել էր հրաժարական տալ, եթե իր կնոջը թույլ տան լքել երկիրն ու ապաստան ստանալ արտասահմանում:

8564 | 0
Facebook