Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար». ՌԴ ԱԳՆ

15:10, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
«ԼՂ հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար». ՌԴ ԱԳՆ

Այսօր լրարգրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ Աևտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարավոն հայտարարել է, որ ացախյան հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար:

«Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում առաջնահերթ հարցերից մեկն է, որովհետև այն կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ֆորմալ կողմը, այլ կյանքը և ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է Զախարովան:

Նա նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է հետ կանչել իր համանախագահներին և դրա հետևանքով Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխությունը: Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել ամերիկյան կողմին:

«Տեսականորեն ամեն ինչ տրամաբանական է երևում, եթե մի համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի: Թե կլինի՞ այդպես, ի՞նչ պատճառներով այդպես կլինի, նրանք փո՞ղ չունեն… Դա, իհարկե, նոր խոսք է ամերիկյան տնտեսությունում: Բայց եթե փող չկա, դա հարց է ամերիկյան կողմին, այլ ոչ մեզ»,- ասել է Զախարովան:

5733 | 0
Facebook