Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գալիք շաբաթ Էրդողանը ևս մեկ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան

14:45, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Գալիք շաբաթ Էրդողանը ևս մեկ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 22-ին ևս մեկ պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է Milliyet-ը:
     Լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահը մտադիր է կրկին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
     ՌԴ նախագահի մամուլի ծառայությունն, ինչպես փոխանցում է ТАСС-ը, դեռևս չի հաստատել հանդիպման մասին տեղեկատվությունը:
     Հիշեցնենք, որ Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը կայացել է մի քանի օր առաջ, Սոչիում:

4964 | 0
Facebook