Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տնտեսական իշխանավորները, գները գցելով, ներկրմամբ զբաղվողներին դուրս են շպրտում շուկաներից». Միքայել Մելքումյան

12:15, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
«Տնտեսական իշխանավորները, գները գցելով, ներկրմամբ զբաղվողներին դուրս են շպրտում շուկաներից». Միքայել Մելքումյան
     «Հայաստանի Հանրապետության տնտեսությանը պետք է ֆունդամենտալ գնահատական տանք: Մենք մեկ օրում չէ, որ հասել ենք այս վիճակին, անցած տարվա համեմատ որևէ փոփոխություն չկա, ընդամենը ծրագրեր, ցանկություններ են»,- Հայաստանի 2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
     Նրա խոսքով՝ տնտեսական իշխանավորները, գները գցելով, ներկրմամբ զբաղվողներին դուրս են շպրտում շուկաներից. «Չէ որ մարդը բիզնեսով չի կարա զբաղվի՝ տարիներով վնաս կրելով: Ինչ անենք, այդ թվերի համար ծափահարե՞նք ձեզ: Մոնոպոլացված տնտեսական կառույցներ կան, դրանք քաղաքական ինստիտուտներին չպետք է թելադրեն, բայց թելադրում են այսօր»,- շարունակեց նա:
     Մելքումյանի խոսքով՝ մեր երկրում աղքատությունն այսօր կազմում է 30 %, իսկ պատճառն, ըստ նրա, պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն ու վերահսկողական մեխանիզմն է: «Ցավալի է, որ աշխատատեղ է կրճատվում, սակայն եթե նույն պետական համակարգում նույն աշխատանքը կարող է անել 50 մարդ, ինչո՞ւ պետք է դա անի 55-ը. ո՞ւմ փողի հաշվին են դա անում: Հետևաբար, ինչքան քիչ մարդ նույն աշխատանքն անի, այնքան խնայողություն կլինի: Պետությունը նրանց համար այլ աշխատատեղ պետք է որոշի: Գիտե՞ք որտեղ է տնտեսական աճը, հիմա ասեմ՝ եթե համեմատեք 1997թ.-ն և 2017թ.-ն, ապա այդ ժամանակվա եւ այսօրվա ՀՀ վիճակը կտեսնեն տնտեսական աճի մակարդակով: Տնտեսական աճը ոչ թե մեկ անհատի, այլ ամբողջ երկրի հաղթանակն է: 1997թ. Սյունիք հասնելու համար մեքենայով պետք է գնայիր կամ հինգ ժամ, կամ մեքենադ հետ գալուց ջարդվեր՝ կամ ոտքով հետ գայիր, կամ ուրիշի մեքենայով: Նույնն էլ Գյումրիի, Սևանի դեպքերում: Ես էլ եմ քննադատում, սակայն պետք է քննադատել ռեալ ու իրատեսական: Ո՞վ է ասել, որ դեմոգրաֆիական խնդիրները միայն փողով են լուծվում, ո՞վ է ասել, որ պետությունը չաշխատող մարդուն պետք է պահի. միայն պետք է աշխատատեղ ստեղծի»:
     Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել 2018-ի բյուջեի նախագիծը:
2796 | 3
Facebook