Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի համար գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է». Ջոն ՄքՔեյն

12:30, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինի համար գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է». Ջոն ՄքՔեյն

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնն իր կայքում հայտարարություն է հրապարակել ՌԴ Պետդումայի կողմից «օտար գործակալների» մասին օրինագծի ընդունումից հետո, հաղորդում է Gazeta-ն:
     Հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան Voice of America կամ CNN հեռուստաալիքները չի կարելի համեմատել ռուսական RT հեռուստաալիքի հետ:
     «Այդ հեռուստաալիքների լրագրողները ճշմարտություն են փնտրում: Իսկ RT-ի քարոզիչները հերքում են ճշմարտությունը, սուտ տարածում և ձգտում ոչնչացնել ժողովրդավարական ինստիտուտները», — ասվում է ՄքՔեյնի կայքում:
     Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արդարացումներ պետք չեն օտարերկրյա ԶԼՄ-ների դեմ պայքարի համար, քանի որ նրա համար գլխավոր սպառնալիքը ճշմարտությունն է:

7560 | 0
Facebook